Դինքի հիշատակին Ստամբուլի քաղաքապետը Թուզլայի հայկական որբանոցը կվերածի երիտկենտրոնի![]() 19 հունվարի 2021 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտնել է, որ Թուզլայի հայկական որբանոցը, որտեղ անցել է «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մանկությունը, կվերածվի «Քամփ Արմեն» ճամբարի երիտասարդական կենտրոնի, փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նա նշել է, որ այդ որոշումը միաձայն ընդունվել է Ստամբուլի ավագանու նիստում, այժմ սկսվել են ճամբարի վերականգնման ճարտարապետական նախագծի աշխատանքները։ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ շինություն է: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961-ին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Այնտեղ են մեծացել Հրանտ Դինքը և նրա կինը՝ Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքից: ![]() ![]() «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |