Օհանյան․ Մեզ ավելի համարձակ, ավելի լավ բանակցող իշխանություն է պետք

Օհանյան․ Մեզ ավելի համարձակ, ավելի լավ բանակցող իշխանություն է պետք

PanARMENIAN.Net - Հայաստանին անհրաժեշտ է ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություն, հայտարարել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է Factor.am-ը։

«Ադրբեջանն ու ռուս-թուրքական տանդեմն իրենց ազդեցությունն են շարունակում գործել Հայաստանի իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ իշխանությունները պետք է փոխվեն: Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ մենք պարտվել ենք: Պարզապես նոր, ավելի համարձակ, արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններն են մեզ պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, նաև ընդլայնել և մեր արժանապատվությունն արտաքին աշխարհում պահպանել»,- ասել է նա։

Ըստ Օհանյանի՝ պատերազմից հետո ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հարցի պատասխանը պետք է տան հենց իշխանությունները, «որովհետև պատերազմի ժամանակ «հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության արդյունքում ենք պարտվել»։

ՊՆ նախկին ղեկավարն այժմյան իշխանության ընդդիմախոսներից ու վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջողներից մեկն է։ 2020-ի դեկտեմբերին Օհանյանը հայտարարել էր, որ եթե «իշխանությունը իր ղեկավարի հետ օր առաջ չհեռանա, ապա վտանգված են ՀՀ անկախությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---