Փաշինյան․ Պետկառավարման համակարգը ռեստարտի կարիք ունի, դա պետք է վարչապետի աշխատակազմից սկսվի

Փաշինյան․ Պետկառավարման համակարգը ռեստարտի կարիք ունի, դա պետք է վարչապետի աշխատակազմից սկսվի

PanARMENIAN.Net - Պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, ռեստարտի անհրաժեշտություն ունի, դա միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից և այդ խնդիրը դրվում է աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի առջև, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատակազմի նոր ղեկավարին ներկայացնելիս:

Հոկտեմբերի 18-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ազատվել էր պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել էր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին:

«Ընդհանրապես մենք բոլորս և պետական կառավարման համակարգը՝ որպես երկրի իրավիճակի պատասխանատու, շատ ծանր ժամանակներ ենք ապրել: Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել, իհարկե, չեմ կարող ասել, որ հիմա նույն իրավիճակն է, ինչ, օրինակ, նոյեմբերին, բայց, ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այդ ռեստարտը միանշանակ պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող է պետք դնել, որը, ըստ էության, հանրությանը մատուցվող ծառայություն է, և այդ ծառայության որակը պետք է բերել բոլորովին նոր մակարդակի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---