Գյումրիում ցրտահարությունից մահացության առաջին դեպքն է գրանցվել19 հունվարի 2021 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Գյումրիում գրանցվել է ցրտահարությունից մահացության առաջին դեպքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։ «Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը` միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70-ամյա տարեց կին։ Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ»,- գրել է Թումասյանը։ Նա նշել է, որ մահացած կնոջ հաշվառման հասցեով ոչ ոք իրենց վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, կինը չի ունեցել նաև իր անունով էլեկտրաէներգիա սպառողի կոդ, և, հնարավոր է, փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել: Տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանը հուղարկավորել է «Շիրակ» գերեզմանոցի՝ անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար նախատեսված վայրում։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |