3 մարտի 2009 - 15:26 AMT
Լեւոն Արոնյանը կմասնակցի «Ամբեր-2009» շախմատի 18-րդ մրցաշարին
Լեւոն Արոնյանը կմասնակցի «Ամբեր-2009» շախմատի 18-րդ մրցաշարին, որը տեղի կունենա մարտի 14-26-ը Նիսում (Ֆրանսիա):

Այս տարի «Ամբեր-2009» շախմատի 18-րդ մրցաշարը շախմատիստների ամենաբարձր վարկանիշն ունի իր գոյության ողջ ընթացքում: Մրցաշարին կմասնակցեն մոլորակի 12 ուժեղագույն շախմատիստները` աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), «Ամբեր» մրցաշարի գործող չեմպիոն Լեւոն Արոնյանը (Հայաստան), Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ուկրաինա), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Թեմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) եւ Վան Յուէն (Չինաստան):

Գրոսմայստերները կմրցեն «կույր» խաղում եւ բլից պարտիաներում (25-ական րոպե+ 20 վայրկայն «կույր» խաղում արված յուրաքանչյուր քայլի համար եւ 10-ը` բլիցում), յուրաքանչյուր փուլում երկուական պարտիաներ անցկացնելով տաբեր գույնի խաղաքարերով: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 216 հազար եվրո:

Խաղարկային օրերն են մարտի 14, 15, 16, 17, 19, 20, 21, 22, 24, 25, 26: Հանգստյան օրերն են մարտի 18 ու 23-ը: