Սիրիացի 2 վարձկանի կալանավորումը երկարացվել է․ Նրանք ՀՀ-ում են20 հունվարի 2021 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին Արցախի պատերազմից հետո Հայաստանում են, նրանց կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով,հայտնել են Քննչական կոմիտեից՝ «Հետքի» հարցմանն ի պատասխան։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում 2 սիրիացին մեղադրվում են վարձկանության, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։ Քրգործի շրջանակում հետախուզվում են Սիրիայի ևս երեք քաղաքացի։ Մուհռռաբ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ նշել է, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարացվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, և ինքն առաջին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ։ Աղաջանյանը նշել է, որ իր պաշտպանյալները որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքի կամ այլ հանգամանքների մասին։ Սիրիացիները դիմում են գրել ու խնդրել կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերն անցկացնել իրենց բացակայությամբ։ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից կռվում էին նաև սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ։ Այդ մասին փաստերը բազմաթիվ են, վարձկան-ահաբեկիչների թեմային անդրադարձել են ինչպես հեղինակավոր լրատվամիջոցներն, այնպես էլ պաշտանատար անձինք։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Նա TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու |