Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ. Թուրքիան չի սպառնում, բայց զգուշացնում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան գնում են հարաբերությունների կարգավորման ճանապարհով, սակայն Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից կարող է լուրջ հարված հասցնել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Մենք չենք դիմի հռետորական սպառնալիքների, եթե ԱՄՆ Կոնգրեսն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Մենք չենք ասի ԱՄՆ Կոնգրեսին` եթե դուք բանաձեւն ընդունեք, մենք կդիմենք այս եւ այն քայլին, մենք ուղղակի ամերիկացիներին կպատմենք Հարավային Կովկասի այժմյան իրավիճակի մասին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն երբեք այսքան մոտ չի եղել : «Հայաստանի հետ համաձայնությունն այժմ ամենաիրատեսականն է 1915թ. ի վեր: Ես չեմ ասում, թե մենք համաձայնության ենք հասել, սակայն մենք շատ մոտ ենք նրան»,-ընդգծել է Բաբաջանը: Լուծում ասելով Թուրքիայի ԱԳ նախարարը հասկանում է հարաբերությունների կարգավորում ամբողջ ծավալով, գրում է Today's Zaman-ը:



«ԱՄՆ-ն չպետք է միջամտի այն գործընթացներին, որ գնում են Հայաստանում»,-նշել է Բաբաջանը, կրկին ասելով, որ Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերություններին վնաս կհասցվի, եթե Վաշինգտոնն ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են: Հայ-թուրքական սահմանը փակվեց Անկարայի կողմից 1993թ ղարաբաղյան հակամարտության պատճառով:



2008թ. սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երեւան` դիտելու Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---