ՄԻՊ-ը` գերիների թիվը չհրապարակելու մասին․ Ընդունելի չէ

ՄԻՊ-ը` գերիների թիվը չհրապարակելու մասին․ Ընդունելի չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը պատճառաբանել է ընդամենը նշումով, թե հարցն ունի «գերզգայուն բնույթ», սա ընդունելի մոտեցում չէ, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ըստ ՄԻՊ-ի՝ որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ինչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում, իսկ մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:

Թաթոյանի խոսքով՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն հնարավորություն կառաջանա զգալի մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը։

Հունվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտարարել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակման՝ «հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»։ Գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել գործընկերներին։

Հունվարի 18-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հայկական կողմը սկզբնական փուլում ամբողջական չի ներկայացրել գերեվարվածների ցուցակները՝ հավելելով, որ այժմ այդ ցուցակը ճշտվում է։

 Ուշագրավ
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել
Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը
Նա հանցագործության մասին հաղորդում կներկայացնի