Ավինյան․ Անցնելու ենք բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ![]() 20 հունվարի 2021 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Սյունիքում սահմանապահ զորքերի ժամանակավոր տեղակայումը որոշ չափով ավարտվել է, անցնելու ենք հաջորդ փուլում արդեն բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա պատասխանել է ավտոճանապարհների վրա քաղաքացիների առևանգման հնարավորությունը բացառելու մասին հարցին։ «Այդ առումով նույնպես կառավարությունը շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ նախնական քննարկումներ է իրականացրել, մեր դիրքորոշումները հստակցեվել են, կարծում եմ՝ վերջնական լուծումներ ունենալու պարագայում անվտանգային միջավայրը կվերագնահատվի։ Բայց ուզում եմ վստահեցնել, որ Սյունիքում և հայ-ադրբեջանական սահմանագծում որևէ խնդիր ու միջադեպ չունենք և չենք ունեցել»,- հայտարարել է նա։ Փոխվարչապետը նշել է, որ Սյունիքի՝ ադրբեջանական տարածքով անցնող Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի հետ կապված խնդիրներ դեռ չեն եղել, միջադեպեր չեն գրանցվել։ Ավինյանի խոսքով՝ պրոցեսը և իրավիճակը կարող է փոփոխական լինել, մինչ այս պահը հիմնականում իրականացվել են սահուն ու առանց բացասական հետևանքների։ 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքային կորուստներից ու զիջումներից զատ՝ Սյունիքի մարզի որոշ հատվածներում, ըստ ԽՍՀՄ քարտեզի, տներ ու հողատարածքներ են անցել ադրբեջանական կողմին։ ![]() ![]() Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է Նա նշել է, որ ՀՀ և ՌԴ ՊՆ-ների միջև շատ ինտենսիվ շփումներ կան «Յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի»,- ասվում է գրառման մեջ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |