Հայտնի է 2020-ին 1000 խոշոր հարկատուի ցանկը․ 74 մլրդ դրամով պակաս հարկ է վճարվել

Հայտնի է 2020-ին 1000 խոշոր հարկատուի ցանկը․ 74 մլրդ դրամով պակաս հարկ է վճարվել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020-ի հարկային տարվա 1000 խոշոր հարկատուի ցանկը, նրանք վճարել են 987․6 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ պակաս է 74 մլրդ դրամով կամ 7%-ով:

2020-ի արդյունքներով երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 50․6 մլրդ դրամ:

2019-ի նույն ժամանակահատվածում «Գրանդ Տոբակոն» վճարել էր 57 մլրդ դրամ և կրկին առաջինն էր 1000 խոշոր հարկատուի ցանկում։

2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ վճարած 45․5 մլրդ դրամ հարկերով: 2019-ին ընկերության մուտքերը կազմել էին 43․6 մլրդ դրամ:

«Գազպրոմ Արմենիային» հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 41․6 մլրդ դրամով, 2019-ին ընկերությունը վճարել էր 51․3 մլրդ դրամի:

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն 2020-ի ընթացքում վճարել է 23 մլրդ դրամ հարկ: 2019 թ․ ընկերության մուտքերը 13․6 մլրդ դրամ էին:

Խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 18․7 մլրդ դրամ հարկով: 2019 թ. տվյալներով՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» վճարել էր 19․2 մլրդ դրամ:

«ՍիփիԷս Օիլ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 17․9 մլրդ դրամով, որին հաջորդում են «Ֆլեշը»՝ 16 մլրդ դրամով, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 15․2 մլրդ դրամով, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 14․7 մլրդ դրամով: 1000 խոշոր հարկատուի տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը վճարել է 13 մլրդ դրամի հարկ:

2019 թ. համեմատ 2020 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում մեծ փոփոխությունների տեղի չեն ունեցել։ Առաջին 9 ընկերություններից որոշներն ուղղակի բարձրացել կամ իջել են մեկ կամ մի քանի տեղով։ Միայն 2019 թ․ 10 խոշոր հարկատու «Վեոն Արմենիային» (Beeline) փոխարինել է «ՄՏՍ Հայաստանը»։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---