Մարուքյան․ Որպես վարչապետի թեկնածու կառաջադրվեմ21 հունվարի 2021 - 13:52 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստանը» մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկը՝ կոնտր առաջարկով ներկայացնելով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, հայտարարել է ինքը՝ ԼՀԿ ղեկավար Մարուքյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Ես ասել եմ, որ մեր օրակարգն անցումային կառավարություն ձևավորելն է, այդ կառավարության մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ, իսկ արտահերթ ընտրություններ կամզակերպելու օրակարգն իշխանության առաջ բերածն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի։ Չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է», - ասել է Մարուքյանը։ Պատգամավորի խոսքով՝ այն, որ իրենք բանավոր ասում են՝ պատրաստ են ընտրություններին և դրա ճանապարհը վարչապետի հրաժարականն է, դա չի նշանակում, որ իրենք չեն առաջադրելու վարչապետի թեկնածություն: «Հրապարակային ասել ենք, որ առաջադրելու ենք։ Ես կոնտր հուշագիր եմ առաջարկել։ Առաջարկել եմ, որ եկեք ստորագրենք հուշագիր և մինչ դրա ստորագրումը պայմանավորվենք, որ ես ընտրվում եմ, ենթադրենք, մինչև հոկտեմբերի 1-ը, այդ օրը հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում, և երեք ուժերով պայմանավորվում ենք, որ մարդ չենք առաջադրում և ԱԺ-ն ցրվում է»,- նշել է նա: Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն։ «Հիմա եթե իրենք չեն կարծում, որ կընտրեն, թող գնան այդ ճանապարհով։ Ինչ խնդիր կա, մարդ եմ հիմա, մի անգամ առաջադրվել եմ ԱԺ նախագահի պաշտոնում, չեմ ընտրվել։ Կառաջադրվենք, կընտրվենք՝ կընտրվենք, չենք ընտրվի՝ կցրվենք», - եզրափակել է Մարուքյանը: Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման եռակողմ համաձայնագրից հետո ընդդիմադիր ուժերը վարչապետ Նիկոլ Փաշինայնի հրաժարականն են պահանջում։ Իշխանությունն առաջարկում է կազմակերպխել արտահերթ ընտրություններ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |