Նախագիծ․ Ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

Նախագիծ․ Ոչ աշխատանքային կլինեն միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հունվարի 1-ը, 2-ը և 6-ը համարել ոչ աշխատանքային օրեր, հունվարի 1-ին ու 2-ին նշել Ամանորը, 6-ին՝ Սուրբ Ծնունդը, իսկ դեկտեմբերի 31-ը, հունվարի 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվեն աշխատանքային օրեր։

Նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է ներկայացրել քննարկման։

Նախարարությունից նշել են Աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի՝ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյայի դեպքում՝ 24։ Իսկ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թվին։

«Տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման, ինչպես նաև տեղական և օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա», - նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Այժմ Հայաստանում ոչ աշխատանքային են համարվում տոներին նախորդող ու հաջորդող օրերը՝ դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-4-ը։ Սուրբ ծննդին հաջորդող երկուշաբթին ևս ոչ աշխատանքային է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---