Արցախի թեմը հոգևոր նոր առաջնորդ ունի

Արցախի թեմը հոգևոր նոր առաջնորդ ունի

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոսի hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ, Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ՝ ազատվելով Զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։

ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Տեր Ենովք քահանա Եսայանը։

Ավելի վաղ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել էր հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---