Նախագիծ․ Ներքին գործերի նախարարություն կազմավորել

Նախագիծ․ Ներքին գործերի նախարարություն կազմավորել

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունն առաջարկում է կազմավորել Ներքին գործերի նախարարություն։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

Դրանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան։

Ըստ նախագծի՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Ոստիկանությունից բացի, մյուս ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Ոստիկանության պետին և նրա տեղակալներին, ինչպես նաև Ոստիկանության զորքերի հրամանատարին նշանակելու և պաշտոնից ազատելու է նախագահը։

«Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում»,- նշված է նախագծում։

Ըստ օրենսդրական փաթեթի՝ նախարարությանը ենթակա քննչական դեպարտամենտի ծառայողներն ունենալու են ոստիկանության ծառայողի կարգավիճակ։ Նշվում է, որ քննչական դեպարտամենտին առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների համաձայն՝ 2019 թվականին գրանցվել է ՃՏՊ հանցագործությունների 1667 դեպք։

Ներքին գործերի նախարարույթւոն ստեղծելու մասին առաջակն ԱՆ-ն ներկայացրել էր 2020-ի փետրվարին։

Ընթերցեք նաև․ ՀՀ-ում առաջարկում են Ներքին գործերի նախարարություն ստեղծել

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---