ԱԻՊԾ․ Հադրութում ու Ջաբրայիլում 1 զինծառայողի ու 3 քաղանձի աճյուն է գտնվել

ԱԻՊԾ․ Հադրութում ու Ջաբրայիլում 1 զինծառայողի ու 3 քաղանձի աճյուն է գտնվել

PanARMENIAN.Net - Մարտական գործողությունների վայրերում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է զոհված 1 զինծառայողի և 3 քաղանձի աճյուն, PanARMENIAN.Net ին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ հայտնի է քաղաքացիական անձանց ինքնությունը: Հադրութի Դրախտիկ գյուղում հայտնաբերվել է տարեց կնոջ՝ Մարինա Հայրապետյանի մարմինը: Ազոխ գյուղից՝ այգում, հայտնաբերվել են Սերժիկ Ավագյանի և Յուրա Առուշանյանի մարմինները: Նրանք նույնպես տարեց անձինք են:

Քաղաքացիական անձանց զոհվելու հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ջրականում (Ջաբրայիլ) հայտնաբերվել է 1 զինծառայողի աճյուն, որը նախնական տվյալներով, կամավորական է։

Հունվարի 22-ին որոնումները շարունակվում են՝ Ֆիզուլու, Բերձորից հարավ՝ Իշխանաձորի ու Այգեհովիտի, ինչպես նաև Որոտանի Դավթոմաս ուղղություններով, որոնողական աշխատանքներն իրականացվում են անհայտ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ:

Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1251 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:

 Ուշագրավ
Եվրահանձնաժողովը խստորեն դատապարտել է Արցախի կրոնական և պատմական հուշարձանների ոչնչացումը
«Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա
Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում
ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան