ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության մասին![]() 23 հունվարի 2021 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Բլինկենն արձագանքել է սենատոր Էդ Մարեյի գրավոր հարցերին։ «Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»,-Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցին ի պատասխան ասել է Բլինկենը։ Թեկնածուի խոսքով՝ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կորոշի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այդ կարևոր հարցի վերաբերյալ: Սենատորը նաև հետաքրքրվել է, թե աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու վարչակազմը՝ Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար: Բլինկենը հիշեցրել է՝ ինչպես ասել է նախագահը՝ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ` աշխատելով եվրոպացի գործընկերների հետ, նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար: «Պաշտոնում հաստատվելու դեպքում ես կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը»,-ասել է նա ու հավելել, որ սա ենթադրում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք`երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2020-ի հունվարին է ստանձնել նախագահի պարտավորությունները։ ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահներից է՝ ՌԴ ու Ֆրանսիայի հետ միաժամանակ։ ![]() ![]() Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են Երևանի ցանկում մոտ 200 անուն կա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |