Բիլ Գեյթսը պատվաստվել է Covid-19-ի դեմ

Բիլ Գեյթսը պատվաստվել է Covid-19-ի դեմ

PanARMENIAN.Net - Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը, որը ֆինանսավորում է տարբեր բժշկական հետազոտություններ և պատվաստման ծրագրեր Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամի միջոցով, պատվաստվել է Covid-19-ի դեմ։ Նա լուսանկար է հրապարակել Twitter-իր միկրոբլոգում, որտեղ ստանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը։

Գեյթսը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նպաստել են պատվաստանյութի մշակմանն ու տարածմանը, և նշել, որ լավ է զգում իրեն։

«65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես իրավունք ունեմ պատվաստվելու Covid-19-ի դեմ։ Այս շաբաթ ես ստացել եմ պատվաստանյութի իմ առաջին դեղաչափն ու հիանալի եմ ինձ զգում։ Շնորհակալություն բոլոր գիտնականներին, փորձարկումների մասնակիցներին, կանոնակարգող մարմիններին ու առաջտար բուժաշխատողներին, որոնք հնարավոր դարձրին այս պահը»,- գրել է նա։

Գեյթսն ապրում է Վաշինգտոն նահանգում, որտեղ պատվաստում են 65 տարին լրացած բոլոր անձանց, ինչպես նաև բուժաշխատողներին և ռիսկային այլ խմբերին։

Ավելի վաղ Գեյթսը կոչ էր անում ամերիկացիներին դիմակ կրել և սոցիալական հեռավորություն պահել, քանի դեռ չկա պատվաստանյութ։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ մշակման փուլում գտնվող բոլոր պատվաստանյութերը լավ կաշխատեն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---