Հայ վիրաբույժն աշխարհում 1-ին անգամ ձեռքի և ուսի փոխպատվաստում է արել

Հայ վիրաբույժն աշխարհում 1-ին անգամ  ձեռքի և ուսի փոխպատվաստում է արել

PanARMENIAN.Net - Հայկական ծագմամբ վիրաբույժ Արամ Ղազարյանն աշխարհում առաջին անգամ ձեռքի և ուսի փոխպատվաստում է արել իսլանդացի մի տղամարդու, վերջինս վերականգնողական փուլում է, փոխանցում է The Guardian-ը։

Հունվարի սկզբին Լիոնում կատարված վիրահատությունից հետո դեռ պարզ չէ, թե որքանով շարժունակ կլինի 48-ամյա Ֆելիքս Գրեթարսոնը։

«Տալ այսքան քիչ նրան, ում այնքան բան չէր հերիքում, իսկապես շատ է»- հայտարարել է վիրաբույժ Ղազարյանը։

Բժշկի խոսքով՝ եթե տղամարդը կարողանա ծալել արմունկը՝ կփոխվի նրա կյանքը։

Գրեթարսոնը ձեռքը կորցրել է 23 տարի առաջ՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Նրա համար վերջույթի դոնոր գտնելը տարիների աշխատանք է եղել, վիրահատության նախապատրաստմանը մոտ 50 բուժաշխատող է մասնակցել։

Բժիշկները պացիենտին դեռ ոչինչ չեն խոստանում, նշվում է, որ նման բարդ վիրահատությունից հետո տարիներ կպահանջվեն վերականգնվելու համար։

1998 թվականին հունվարի 12-ին Գրեթարսոնն աշխատել է բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի վրա, երբ 11,000 վոլտ ալիքն այրել է նրա ձեռքերը։ Տղամարդը բազմաթիվ վնասավածքներ է ստացել ու 3 ամիս կոմայի մեջ մնացել, որի ընթացքում բժիշկներն անդամահատել են նրա ձեռքերը։ Տղամարդը մի քանի վիրահատություն է տարել, այդ թվում՝ լյարդի փոխպատվաստում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---