ՀՀ-ում կորոնավիրուսի 198 նոր դեպք կա և 7 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 198 նոր դեպք կա և 7 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 165,909-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 198-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մահվան ևս 7 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3034 դեպք կա, այլ պատճառով՝ 747։

Ապաքինվել է ևս 276 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 154,535 է։ Փաստացի բուժվողների թիվը 7593 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 634,812 թեստավորում, մեկ օրում՝ 2166 թեստ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---