ԱԻՊԾ․ Եվս 5 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

ԱԻՊԾ․ Եվս 5 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի մարմին Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողական աշխատանքներն իրականացվել էին Վարանդայի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և Որոտանի ուղղություններով։

Հունվարի 23-ին որոնողական աշխատանքեր իրականացվելու են Մատաղիսի, Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի շրջանի ուղղություններով:

44-օրյա պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 աճյուն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---