Փաստաբաններ․ Սյունիքի նախկին մարզպետը քաղհետապնդման է ենթարկվում

Փաստաբաններ․ Սյունիքի նախկին մարզպետը քաղհետապնդման է ենթարկվում

PanARMENIAN.Net - Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ժիրայր Ղարագյոզյանը հայտարարել են, թե Հայաստանում շարունակվում են քաղաքական հետապնդումները, «իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել» Հակոբյանի նկատմամբ քրհետապնդում իրականացնելու և ազատազրկելու համար։

«Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այլ նաև նման ձևով կասեցնել Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։ Իրավապահները լավ են հասկանում, որ Վահե Հակոբյանի կամ ԶՊՄԿ-ի գործունեության մեջ անհնար է անօրինական բան գտնել, բայց գործընթացը հնարավորություն կտա խաթարել կոմբինատի աշխատանքը»,-հայտարարել են փաստաբանները։

Նրանց պնդմամբ՝ այն, «ինչ պլանավորում են ՀՀ իշխանությունները՝ ունի բացառապես քաղաքական երանգներ»։

2014-2016-ին Հակոբյանը եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2016 թվականի հոկտեմբերին Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---