Անկարայում ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան է բացվել

Անկարայում ԱԹՍ-ների սերիական արտադրության նոր գործարան է բացվել

PanARMENIAN.Net - Թուրքական Lapis Havacılık ռազմարդյունաբերական ընկերությունը Անկարայում բացել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) սերիական արտադրության գործարան։ Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Lapis Havacılık-ը ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվում է 2015-ից ի վեր։ Ընկերությունը զբաղվում է նաև ԱԹՍ-ների մոդիֆիկացմամբ, գրում է Ermenihaber-ը։

Ընկերության տնօրեն Օսման Սևգին նշել է, որ 2015-ին արտադրում էին սահմանափակ քանակով ԱԹՍ-ներ, սակայն արդեն ի զորու է ԱԹՍ-ների սերիական արտադրություն սկսել։

Նա նշել է, որ առաջին հերթին իրենք նպատակ ունեն սերիական արտադրության դնել Lap 60 ուղղաթիռանման անօդաչու թռչող սարքերը։ Վերջիններիս բաղադրիչներն արտադրվելու են միայն Թուրքիայում։

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի ժամանակ ակտիվ կիրառվել են թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերը: Bayraktar TB2-ը հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---