Նախարարը ԵՄ դեսպանին է ներկայացրել շրջակա միջավայրի առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրը

Նախարարը ԵՄ դեսպանին է ներկայացրել շրջակա միջավայրի առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի պատվիրակությանն է ներկայացրել ոլորտում առաջնային լուծում պահանջող թոփ 3 հիմնախնդիրը․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում, անտառածածկ տարածքների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգային կառավարում, պաշտպանություն ու պահպանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներում բիզնես-միջավայրի ու շրջակա միջավայրի բալանսավորված հարաբերությունների ճիշտ մոդելի կառուցում։

Նախարարը կարևորել է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։

«Անդրադարձա 44-օրյա պատերազմին, որը հանգեցրել է ոչ միայն մարդկային, հումանիտար կորուստների, այլև առաջ է բերել լուրջ բնապահպանական հիմնախնդիրներ և որոշակի փոփոխությունների ենթարկել շրջակա միջավայրի ոլորտում նախանշած առաջնահերթությունները»,- հայտարարել է Պետրոսյանը։

Դեսպանը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը` աջակցելու ՀՀ կառավարությանն իր առաջնահերությունների արդյունավետ իրականացման գործում։

Ավելի վաղ ՇՄ նախարարը նամակով դիմել էր միջազգային կառույցների ղեկավարներին՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի անտառների վրա ֆոսֆոր լցնելու, դրանով շրջակա միջավայրին հասցված վնասներին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---