Լուսադեմին Աշոցքում -35 աստիճան սառնամանիք էր![]() 23 հունվարի 2021 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հունվարի լույս 23-ի գիշերը Աշոցքում մինչև -35 աստիճան սառնամանիք է եղել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք։ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»,- գրել է նա։ Հանրապետության տարածքում՝ հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևանում՝ hունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի լույս 24-ի գիշերը սպասվում է -17 աստիճան սառնամանիք։ ![]() ![]() Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար «Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |