Նախագիծ․ ԱԺ նախագահը պատգամավորին 1 տարով կարող է զրկել գործուղումներից![]() 23 հունվարի 2021 - 14:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Ըստ նախագծի՝ ԱԺ նախագահը, Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, պատգամավորին կարող է զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների արդյունքում Էթիկայի հանձնաժողով կձևավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, գրում է «Ժողովուրդը»։ ԱԺ նախագահն Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ըստ լրացումների՝ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը: 7-րդ գումարման Ազգային ժողովում դեռևս էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել: Գործող կարգավորումներով հանձնաժողովի եզրակացությունը որևէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում և ընդամենը տեղադրվում է ԱԺ պաշտոնական կայքում: ![]() ![]() Մանուկյանը հայտնել է, թե իրենք առաջիկայում մարզեր կայցելեն, իսկ մարտի 6-ին մեծ հանրահվաք կանեն Մարուքյանն ասել է՝ չի վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին Հանդիպման նպատակն իրավիճակից խաղաղ հանգուցալուծում գտնելն է Հանդիպման նախաձեռնողը ՀՀ նախագահն է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |