Գերմանիայում Աստվածաշնչի պարզեցված տարբերակն են հրատարակել Z սերնդի համար

Գերմանիայում Աստվածաշնչի պարզեցված տարբերակն են հրատարակել  Z սերնդի համար

PanARMENIAN.Net - Գերմանիայում հրատարակել են Սուրբ գրքի պարզեցված տարբերակը․ Z սերնդի համար։ BasisBibel կոչվող տարբերակն առցանց ընթերցանության համար է և հարմարեցված է նոր սերնդի լեզվին և շփման ոճին, գրում է Deutsche Welle-ն։

Հեղինակները հրաժարվել են հունարենի և եբրայերենի օգտագործումից, աշխատել են հնարավորինս պարզեցնել շարադրությունը՝ նախադասություններն ավելի կարճ ու հստակ դարձնելով։ Կազմակերպությունում հուսով են, որ դա թույլ կտա ավելի լավ հասկանալ հին տեքստը, որն այժմ կարելի է ընթերցել սմարթֆոնից։ Թարգմանության վրա աշխատել է 1100 մարդ։

Կրոնի փորձագետ Միխաել Շմիդելը նշել է, որ Աստվածաշնչի ադապտացումն անհրաժեշտություն է և նոր բան չէ։

Երկրորդ համաշխարհայինից հետո գերմանացիների ավելի քան 90%-ը քրիստոնյա էր՝ կաթոլիկ կամ բողոքական։ Այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 55%։ Շմիդելը վստահ է, որ դա կապված է ոչ այնքան որոշակի դավանանքից հրաժարվելու, որքան այն հանգամանքի հետ, որ մարդիկ ավելի քիչ են հետաքրքվում մետաֆիզիկական հարցերով։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---