3 մարտի 2009 - 20:03 AMT
ՄՏՖ Հայաստանին $540 մլն կտրամադրի
Միջազգային տարադրամի ֆոնդը (ՄՏՖ) կդիտարկի Հայաստանին $540 մլն տրամադրելու հնարավորությունը` երկրի պահեստները համալրելու համար: Վարկի տրամադրման հնարավորությունը կքննարկվի մինչեւ շաբաթվա վերջը: Միջոցները հատկացվելու են հինգ տարի ժակմետով` երեքամյա նպաստային շրջանով` տարեկան 1,54%-ով: Նշենք, որ համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը հաղթահարելու նպատակով Համաշխարհային Բանկը Հայաստանին կտրամադրի $525 մլն-ի վարկ: Եւս $500 մլն Հայաստանին խոստացել է տրամադրել աշխարհառազմավարական գործընկերը` Ռուսաստանը: