Ադրբեջանը 21 հայի հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը 21 հայի հետախուզում է հայտարարել

PanARMENIAN.Net - Ադրբեջանը 21 հայի հետախուզում է հայտարարել։ Այդ մասին հայտնել է այդ երկրի գլխավոր դատախազությունը։

Ադրբեջանում հայտարարել են, որ, 2020թ․ սեպտեմբերի 27-ից սկսած, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների կապակցությամբ 62 քրեական գործ է հարուցվել։ Որպես մեղադրյալ է ներգրավվել 17 անձ, որոնց Բաքուն «վարձկաններ» է անվանում, ինչպես նաև ՀՀ 4 քաղաքացի։ Ադրբեջանի իշանությունը նրանց հետախուզում է հայտարարել։

Ավելի վաղ Ադրբեջանում քրգործեր էին հարուցել ԼՂ Հադրութի շրջանում գերեվարված 62 շիրակցու դեմ՝ նրանց անվանելով «դիվերսանտներ»։

Հայկական կողմն Ադրբեջանում պահվող բոլոր անձանց ռազմագերի է համարում և պահանջում է նրանց անհապաղ վերադարձը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---