Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ ակցիա է արել՝ պահանջելով հայ գերիների վերադարձը25 հունվարի 2021 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստից առաջ ակցիա է իրականացրել՝ պահանջելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը։ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ակցիայից կարճ տեսանյութ է ներկայացրել, որտեղ պահել է պաստառ՝ «Ազատություն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ։ «ԵԽԽՎ նիստը սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- գրել է Մարուքյանը։ Պատերազմից հետո Հայաստան է վերադարձել Ադրբեջանում պահվող 44 գերի։ Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո հայկական կողմից 6 տասնյակից ավելի կամավոր էր գերեվարվել։ Մյուս ռազմագերիների մասին հայկական կողմն առայժմ պաշտոնական տվյալներ չի հրապարակել։ Ավելի վաղ իշխանության ներկայացուցիչները հայտարարել էին, թե դա արվում է գերույթան մեջ գտնվող, սակայն անհետ կորած համարվողների կյանքը չվտանգելու համար։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |