Արմեն Գրիգորյանը սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհել հայ մարզիկներին 3 մարտի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային օլիմպիական կոմիտեի շենքում սպորտի ու երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհել մի շարք հայ մարզիկների: Այդ կոչմանն են արժանացել այն մարզիկները, որոնք փայլուն արդյունքի են հասել միջազգային ասպարեզում եւ այդպիսով մեծ ավանդ են ներդրել Հայաստանում սպորտի զարգացման գործում: Սպորտի միջազգային վարպետի վկայականները հանձնել է Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Պատվավոր կոչմանն են արժանացել 13 մարզիկներ, որոնք հանդես են գալիս 5 մարզաձեւերում, որոնք են` բռնցքամարտը, ուշուն, սամբոն, ծանրամարտը եւ հեռացատկը:Սպորտի միջազգային վարպետի կոչում է շնորհվել. Էդուարդ Համբարձումյանին` բռնցքամարտի 2008թ. Եվրոպայի չեմպիոն Ժաննա Վարդանյանին` սամբոյի Եվրոպայի չեմպիոն Սասուն Հայրապետյանին` ուշուի 2008թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Սարգսյանին` հեռացատկի 2008թ. միջազգային մրցումների 1-ին մրցանակակիր Սերգեյ Սեւյանին` ուշուի 2008թ. Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանին` ծանրամարտի 2008 աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Ցոլակ Անանիկյանին` բռնցքամարտի 2008թ. Եվրոպայի արծաթե մրցանակակիր Վաչիկ Վարդանյանին`սամբոյի աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Էմին Ասլանյանին` սամբոյի 2008թ. Եվրոպայի չեմպիոն Լիլիթ Պողոսյանին`սամբոյի 2007թ. աշխարհի առաջնության 5 տեղ Ռուբեն Ալեքսանյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արամ Անդրիկյանին` ծանրամարտի 2008թ. երիտասարդների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |