Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին և 2-րդ դասարանցիները

Գարնանն արձակուրդ կգնան միայն 1-ին և 2-րդ դասարանցիները

PanARMENIAN.Net - Ընթացիկ ուսումնական տարում գարնանային արձակուրդներ են նախատեսված միայն առաջին և երկրորդ դասարանցիների համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մյուս դասարանների համար արձակուրդ նախատեսված չէ` հաշվի առնելով աշնանային մեծ դադարը:

Առաջին դասարանցիների արձակուրդը նախատեսված է մարտի 22-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ դասարանցիներինը՝ մարտի 22-28-ը, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Ինչ վերաբերում է ուսումնական տարվա ավարտին, ապա Անդրեասյանը նշել է, որ այն միատեսակ չի լինելու: 12-րդ դասարանների պարագայում, որտեղ կան ավարտական և միասնական քննությունների կազմակերպման, նաև հետագա զորակոչի հարցեր, ուսումնական տարին կավարտվի հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում նախատեսվում է ատեստատների թվայնացման գործընթաց, այն հնարավորություն է տալու ամբողջությամբ հրաժարվելու թղթային պրոցեսից և անցնելու ինքնաշխատ եղանակով ստացվող ատեստատների։

Անդրեասյանը նաև խոսել է համավարակի ու պատերազմի հետևանքով կրթության ոլորտում առաջացած խնդիրների մասին՝ նախանշելով դրանց լուծման հնարավոր ուղիները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---