ՀՀ-ում Covid-19-ի 138 նոր դեպք կա ու 10 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 138 նոր դեպք կա ու 10 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 166,232-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 138-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 639,482 թեստավորում, մեկ օրում՝ 1938 թեստ:

Մահվան ևս 10 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3052 դեպք կա, այլ պատճառով՝ 758։

Ապաքինվել է ևս 472 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 155,404 է։ Փաստացի բուժվողների թիվը 7018 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---