«Իմ քայլը» քննարկում է առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի նոր ընտրությունների անցկացման նախագիծ

«Իմ քայլը» քննարկում է առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի նոր ընտրությունների անցկացման նախագիծ

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցությունում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունման պարագայում հնարավոր կլինի արտահերթ ընտրությունների տեսական անցկացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից խուսափելով։

Ինչպես գրում է «Հայկական ժամանակը», փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրություն անցկացվում է նաև խորհրդարանի առնվազն ⅗-ով ընդունված ԱԺ-ն արձակելու որոշում ընդունելու դեպքում:

Ներկայումս արտահերթ ընտրությունների համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ դրան հետևած 2 նիստում նոր վարչապետ չընտրվի, սակայն ընդդիմությունը հրաժարվում է չառաջադրել թեկնածու, ինչը տեսականորեն չի բացառում նոր վարչապետի ընտրություն, եթե իշխող խմբակցությունից ընդդիմության օգտին քվեարկողներ լինեն։ Փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի ընտրությունը։

2020-ի վերջին Փաշինյանը հայտարարել էր 2021-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերի մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---