Ադրբեջանը 300 մարդու հետախուզում է՝ ԼՂ-ում պատերազմից հետո![]() 26 հունվարի 2021 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի քննչական մարմինները Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո հետախուզում են հայտարարել մոտ 300 մարդու, այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, փոխանցում է Lenta.ru-ն։ Նրա խոսքով՝ 2021-ի հունվարի 1-ից հետո ապացուցվել է, որ 297 մարդ ռազմական կամ այլ բնույթի հանցագործություն է կատարել՝ ընդդեմ Ադրբեջնանի ժողովրդի։ Դատարանը որոշել է ձերբակալել նրանց։ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ, որն ավարտվել էր 44-օր անց միայն՝ նոյեմբերի 10-ին՝ ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների եռակողմ հայտարարությամբ։ Ավելի վաղ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չեն հրապարակվում «դավաճանների» անունները, հայտարարել էր, որ մոտ 1300 քրեական գործ է հարուցված, որոնք առնչությւոն ունեն ԼՂ պատերազմի հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |