ՄԻՊ․ Արխիվները հաստատում են՝ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան ոտնահարվելու են գյուղացիների իրավունքները

ՄԻՊ․ Արխիվները հաստատում են՝ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը, այնքան ոտնահարվելու են գյուղացիների իրավունքները

PanARMENIAN.Net - Արխիվային փաստաթղթերը ակնհայտ հաստատում են, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝ պետք է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ ՀՀ բնակիչների որևէ իրավունքի խախտում:

Թաթոյանի հիշեցրել է՝ 1923-ին ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի կողմից արհետականորեն ստեղծվել էր «Կարմիր Քուրդիստան» գավառը Հայաստանն ու Արցախն իրարից բաժանելու ու Արցախի մելիքներին թուլացնելու համար: Բաժանումն արվել էր այնպես, որ ընդգրկի Քարվաճառից մինչև Իրանի սահման ու Մռավից մինչև Արաքս: Ընդ որում, հենց այդ տարածքները Խորհրդային Հայաստանի սահմանների մի մասի հետ բռնակցվեցին Ադրբեջանին։

ՄԻՊ-ն առանձնացրել է մի շարք դեպքեր, երբ Հայաստանի սահմանային գյուղերը ենթարկվում էին հարձակումների, թալանի, տեղի էին ունենում ընդհարումներ, վեճեր կային արոտավայրերի համար։

«Այս պատմական փաստերը ցույց են տալիս, որ ներկայում սահմանների որոշման հարցերը Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Կապան խոշորացված ու այլ համայնքների սահմանային բնակիչների իրավունքների համար ունեն հիմնարար նշանակություն թե՛ նրանց կյանքի իրավունքի ու անվտանգության, թե՛ սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից: Դրանք կարևոր են ոչ միայն գյուղացիների կողմից իրենց առօրյա ապրուստը հոգալու, այլ նաև տնտեսական իրավունքների տեսանկյունից»,-հայտարարել է Թաթոյանը։

Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությւոնից հետո Հայաստանի Սյունիքի մարզը դարձել է սահմանային՝ համաձայն ԽՍՀՄ քարտեզի, Սյունիքի որոշ համայնքներից հողակտորներ, Շուռնուխից՝ տներ են անցել Ադրբեջանինի տարածք։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---