Փոխնախարար․ Կոնյակի արտահանումը նվազել է 20%-ով, գինու՝ 27-28%-ով26 հունվարի 2021 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Կոնյակի արտահանման ցուցանիշները նվազել են մոտ 20%-ով, գինու` 27-28%-ով, ալկոհոլային խմիչքների արտահանման վատ ցուցանիշի պատճառը համավարակն է, հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, փոխանցում է Ա1+-ը։ 2020-ին Հայաստանից արտահանվել է մոտ 145,500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը 3000 տոննայով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Խոջոյանի խոսքով՝ գյուղոլորտի մոտ 30,000 շահառու օգտվել է նախարարության առաջարկած ծրագրերից, ընդհանուր առմամբ՝ մոտ 80 մլրդ դրամ արտոնյալ պայամաններով, 0%-ով գումար է տրամադրվել հենց գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար։ «Վերամշկող կազմակերպությունների մթերումների ծավալները երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ եթե 2019 թվականին մթերվել է 86,000 տոննա, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 96,000 տոննա, այսինքն՝ նույնիսկ մթերման ծավալների ավելացում է տեղի ունեցել, ինչը բավականին լավ ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ բիզնեսմեններն ունեն համապատասխան շուկաներ»,- հայտարարել է փոխնախարարը։ Խոջոյանը նշել է, որ ներմուծվող ապրանքների դեպքում կարող է գների բարձրացում լինել՝ արտաժույթով պայմանավորված։ 2019-ի դեկտեմբերին էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ նախորդ 11 ամսվա ընթացքում կոնյակի արտահանումն աճել է մոտ 27%-ով, գինու՝ 50%-ով։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |