Bentley Flying Spur V8 շարժիչի մասին՝ թվերով և փաստերով

Bentley Flying Spur V8 շարժիչի մասին՝ թվերով և փաստերով

PanARMENIAN.Net - Նոր Flying Spur-ը շարունակում է Bentley-ի V8 շարժիչների կիրառման ավելի քան 60-ամյա ավանդույթը։ Այս տարբերակն աչքի է ընկնում շարժիչի յուրահատուկ խորքային հնչեղությամբ, ընթացքի ավելի մեծ պաշարով և CO2 արտանետումների ավելի ցածր մակարդակով՝ ցնցող դինամիկ բնութագրերի պահպանմամբ։ Այդպիսի բացառիկ և տպավորիչ համադրության հաջողվել է հասնել նորագույն ինժեներական լուծումների և տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ։

Bentley V8 4.0 լիտրանոց շարժիչի կառուցվածքի մեջ ներառված են բարձր կայունության ալյումինից ձուլված գլանների բլոկը, երկու տուրբոմղիչ և առաջնային կատալիտիկ նեյտրալիզատորներ գլանների բլոկում։ Վառելիքի բոցամղիչներն ու այրման մոմերը գտնվում են այրման խցիկների կենտրոնում։ Այդ լուծումն օպտիմալացնում է վառելիքի տարածումն ու այրման գործընթացը։ Բաշխիչ լիսեռները կարող են փոխել գազաբաշխման ֆազերը 50° սահմաններում և անջատել գլանների կեսը, եթե շարժիչը մասնակի ծանրաբեռնվածությամբ է աշխատում՝ վերածելով իդեալական բալանսավորված V-նման քառյակի։

Արդիական և արդյունավետ V8

Օպտիմալ կոնստրուկտիվ հայեցակարգը թույլ է տալիս V8 շարժիչին բարձր հզորություն և պտտող մոմենտ զարգացնել, ինչպես նաև վնասակար նյութերի արտանետումների կրճատում և առավելագույն արդյունավետություն ապահովել։

Արտանետումների փոխակերպումն էներգիայի

V8 շարժիչի առավելագույն հզորությունը կազմում է 550 ձ/ու, առավելագույն 770 Նմ պտտող մոմենտը հասանելի է արդեն րոպեում 2000 պտույտի դեպքում և պահպանվում է մինչև 4500 պտ/րոպեում։ Twin-scroll տուրբոմղիչները երկու առանձին զուգահեռ կանալ ունեն տուրբինի կորպուսում, որով օգտագործված գազերը հասնում են տուրբինի անիվի պտուտակին։ Նման որոշումը երաշխավորում է բարձր պտտող մոմենտը ծնկաձև լիսեռի ցածր հաճախականության դեպքում։

Տուրբոմղիչների տեղադրումը գլանների բլոկում թույլ է տալիս կրճատել տարածությունը, որն օգտագործված գազերն անցնում են շարժիչից դեպի տուրբիններ։ Տուրբոմղիչների լիսեռը կարող է պտտվել 176,000 պտ/ր հաճախականությամբ և ապահովել 1․6 բար ճնշում։ Տպավորիչ պտտող մոմենտը կարող է կայծակնային լինել և ապահովում է մինչև 100 կմ/ժ արագություն 4․1 վայրկյանում։

Արագ ադապտացում փոփոխվող պայմաններին

Շարժիչի փոքր ծանրաբեռնվածության դեպքում, երբ պտտող մոմենտը չի գերազանցում 250 Նմ, իսկ ծնկաձև լիսեռի պտտման հաճախականությունը՝ 3500 պտ/ր, վառելիքի տնտեսումն ավելացնելու համար նախատեսված է ութ գլաններից 4-ն անջատելու հնարավորություն։ Ընդ որում անցումը չորս գլանի աննկատ է լինում վարորդի և ուղևորների համար և ընդամենը մոտ 20 միլիվայրկյան է տևում կամ 10 անգամ պակաս, քան աչքի թարթոցը։

Տպավորիչ հզորություն

Նոր Flying Spur V8-ն առաջին հերթին վարորդին է միտված՝ առաջարկելով անհավանական ճաշակ, հարմարավետություն և տեխնոլոգիականություն, որոնք ակնկալվում են մեծ շքեղ Gran Turismo-ից։

Flying Spur շարքի մոդելներն ունեն սլացիկ և միաժամանակ էլեգանտ տեսք, որը ձևավորվում է շնորհիվ Bentley-ի դասական դիզայներական լուծումների, ինչպես նաև այս դասի համար լավագույն որակ և օրիգինալ նյութեր։ Flying Spur V8 նոր տարբերակը հագեցած է ոչ միայն արդիական շարժիչով, այլ նաև վարորդին օգնող նորագույն համակարգերով և տեղեկատվական-զվարճային համակարգերով, որոնք բարձրացնում են անվտանգության, պաշտպանվածության և հարմարավետության մակարդակը յուրաքանչյուր ուղևորության ժամանակ։

Bentley Motors-ը շքեղ դասի ավտոմեքենաների աշխարհի ամենապահանջված բրենդն է։ Ընկերության գործարանն ու կենտրոնակայանը գտնվում են Անգլիայի Քրյու քաղաքում։ Այստեղ է կենտրոնացած ընկերության հիմնական գործունեությունը՝ ներառյալ դիզայներական լուծումների ստեղծումը, գիտական հետազոտություններն ու մշակումները, ինչպես նաև ավտոմեքենաների երեք մոդելային շարքի՝ Continental, Flying Spur և Bentayga, նախագծումն ու արտադրությունը։

Շքեղ դասի ավտոմեքենաների բրիտանական բրենդերը, որոնցից մեկը Bentley-ն է, եզակի են նրանով, որ համադրում են ձեռքի հմուտ աշխատանքը, որի ավանդույթները փոխանցվում են սերնդեսերունդ, ինժեներական փորձի և առաջատար տեխնոլոգիաների հետ։ Ընկերությունը պահպանել է պերճանքի իրերի բրիտանացի արտադրողների լավագույն ավանդույթները։ Քրյուում գտնվող Bentley-ի գործարանում մոտ 4000 մարդ է աշխատում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---