Վրաստանը Covid-19-ից մահերի թվով առաջ է անցել ՀՀ-ից![]() 26 հունվարի 2021 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են, իսկ մահվան դեպքերի թիվը 2021 թվականի հունվարի 23-ից հետո գերազանցել է Հայաստանում արձանագրված մահվան դեպքերին: Հունվարի 26-ի դրությամբ, Վրաստանում մահվան 3096 դեպք է գրանցվել, ՀՀ-ում՝ 3052։ Հունվարի 26-ի տվյալով՝ Վրաստանում վարակի 1006 նոր դեպք է հաստատվել, ՀՀ-ում՝ 138։ Ավելի վաղ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն հայտարարել էր, որ երկրում ևս մեկ տարի ստիպված են լինելու ապրել որոշ սահմանափակումներով։ Նրա խոսքով` եթե 2021-ին բնակչության 60-70%-ը կորոնավիրուսի դեմ պատվաստվեց, ապա աստիճանաբար հնարավոր կլինի վերադառնալ բնականոն կյանքին: Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը հունվարի 21-ին կառավարության նիստից հետո Հայաստանում համաճարակային իրավիճակը գնահատել էր «բավականին կառավարելի»: Հայաստանն արդեն հայտնել է նաև, որ պատվաստանյութ ձեռք կբերի AstraZeneca-ից։ Տարածաշրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքերով առաջատարը Թուրքիան է՝ 2.4 մլն-ից ավելի դեպքով: Իրանը երկրորդ տեղում է՝ 1․3 մլն-ից ավելի դեպքով, երրորդը Վրաստանն է՝ 254,000-ից ավելի, ապա Ադրբեջանը՝ մոտ 229,000 վարակակրով: Հայաստանում 166,232 հաստատված դեպք կա։ ![]() ![]() «Աշխարհում որտեղ էլ հեղաշրջում լինի, մենք դա դատապարտում ենք»,-ասել է նա Պեսկովը նշել է, որ իրավիճակը պետք է մնա սահմանդրական դաշտում ՀՀ քաղաքացիները Վրաստան ժամանելիս պարտավոր են իրենց մոտ ունենալ PCR թեստի բացասական պատասխան Ըատ նրա, Արցախի բնակչության անվտանգությունն առաջին հերթին պետք է ապահովի Պաշտպանության բանակը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |