Հարությունյան․ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է ու անհնար

Հարությունյան․ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում անընդունելի է ու անհնար

PanARMENIAN.Net - Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է, մենք շարունակելու ենք պայքարն ԱՀ անկախության ճանաչման ուղղությամբ, հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է», - հայտարարել է Հարությունյանը։

Անդրադառնալով հետպատերազմական իրավիճակին ու վերականգնողական աշխատանքներին՝ ԼՂ նախագահը շեշտել է, որ Արցախին դժվար ու երկար ճանապարհ է սպասվում երկրի վերականգնման ու զորացման ուղղությամբ, այնպիսի երկրի, որտեղ բոլոր արցախցիներն ապագա կտեսնեն ապրելու և արարելու:

44-օրյա պատերազմից հետո Արցախի շրջանների մի մասն անցել է Ադրբեջանին։ Հունվարի 11-ին ՀՀ, Ադրբեջանի ու ՌԴ ղեկավարների հանդիպումից հետո հաստատվել էր, որ սկսվելու է տարածաշրջանի տրանսպորտային ապաշրջափակման գործընթաց։ Արցախի կարգավիճակի հարցը, սակայն, չի քննարկվել։

 Ուշագրավ
Հարությունյանը հարցաքննվելու է Սահմանադրական կարգը տապալելու հոդվածով հարուցված քրգործի շրջանակում
Ըստ նրա՝ կարճ ժամանակում քաղաքական, ռազմական, սոցիալական, տնտեսական դժվարությունները հաղթահարվելու են