Մանուկյան․ Թե Փաշինյանը սահմանադրական ճանապարհով չգնաց, մենք ապստամբության կգնանք

Մանուկյան․ Թե Փաշինյանը սահմանադրական ճանապարհով չգնաց, մենք ապստամբության կգնանք

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի թեկնածու ներկայացված Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ եթե Սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա կդիմեն ապստամբության, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ընդդիմադիր ուժերի կողմից վարչապետի թեկնածու ներկայացված Մանուկյանը հանդիպել է Արարատի մարզի բնակիչներին։ Հանդիպումից առաջ լարված իրավիճակ է եղել, հավաքվել էին նաև Փաշինյանի աջակիցները, ընդհարում է եղել։

«Մենք հիմա սահմանադրական ճանապարհով ենք գնում, ուզում ենք դուրս վռնդենք Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհը արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել: Դա ժողովրդի բնական իրավունքն է, այդ իրավունքն ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնանք ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է. կա՛մ մենք կործանվում ենք, կա՛մ գնում ենք առաջ»,- հայտարարել է Մանուկյանը։

Ավելի ուշ Մանուկյանը պարզաբանել է, որ այս հայտարարությամբ և «ապստամբություն» ասելով նկատի է ունեցել «շենքերի գրավումն առանց բռնություն գործադրելու»։

«Շենքեր գրավելը և զոռով իշխանությունը փոխելը, իհարկե՝ առանց ֆիզիկական բռնության»,- հայտարարել է նա։

Վազգեն Մանուկյանը հունվարի 15-ից սսկել է մարզային հանդիպումներ անցկացնել։ Առաջին հանդիպումը եղել էր Գյումրում, այդ ժամանկ Ազատան ահմայնքի բանկիչներն էին փակել նրա ճանապարհը, որոնց Մանուկյանը «բոմժ» էր անվանել։ Դրանից հետո նա ստիպված էր եղել պարզաբանում ներկայացնել ու ասել էր, թե քաղաքացիները ուղղորդված են եկել իր ճանապարհը փակելու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---