Երեւանում կքննարկեն պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման հարցերը

PanARMENIAN.Net - Մարտի 4-5 Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Երեւանում կկայանա «ՍՏՀԿ երկրների պատմա-մշակութային հուշարձանների պահպանություն եւ վերականգնում» կլոր սեղանը: Հանդիպման ընթացքում, որին մասնակցելու են ՍՏՀԿ մասնակից երկրների ներկայացուցիչները, կկայանա «Սեւծովյան տարածաշրջանի մշակույթի նորություններ» պարբերականի հիմնադրումը:



Անցկացվող կլոր սեղանի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «Մշակութային խճանկար» ցուցահանդեսը, որին կցուցադրվեն Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների նկարիչների գործերը: Իսկ Էսթետիկայի ազգային պատկերասրահում կբացվի «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով մանկական աշխատանքների ցուցահանդես:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---