Լավրով․ Տարիներ առաջ շանս ունեինք ԼՂ հարցում հասնել համաձայնության26 հունվարի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցով մի քանի տարի առաջ շանս կար համաձայնության հասնելու, դա կօգներ հարյուրավոր, հազարավոր կյանքեր փրկել, բայց չստացվեց, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Ղարաբաղյան հակամարտության հարցին նշանակալի ուշադրություն ենք դարձրել երկար տարիներ: Մենք հետևողականորեն տարբեր մտքեր ենք առաջարկել, որոնք հնարավորություն կտային հասնել հարցի խաղաղ կարգավորման: Մենք մի քանի տարի առաջ շանս ունեինք հասնել համաձայնության, որը կօգներ կյանքեր փրկել: Ցավոք սրտի, այն ժամանակ դա չստացվեց»,- նշել է նա: ՌԴ ԱԳՆ ղեկավարը նման հայտարարություն է արել իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Զարիֆի հետ հանդիպումից հետո։ Լավրովը նշել է, որ նոր իրականության պայմաններում ոչ միայն ՌԴ-ն է հետաքրքրված տարածաշրջանի կայունությամբ, այլև Իրանը, Թուրքիան, Վրաստանը։ Լավրովը խոսել է նաև տրանսպորտային ապաշրջափակման կարևորությունից։ Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցեր է կատարում։ Ավելի վաղ նա Ադրբեջանում էր, ապա ՌԴ է մեկնել։ Հունվարի 26-ին Զարիֆը կժամանի ՀՀ։ Հունվարի 27-ին նա հանդիպելու է ՀՀ-ում իր պաշտոնակից Արա Այվազյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը` մայիսի 1–ին Անվանումն արդեն հայտնի է ԱԱԾ սահմանապահ զորքերն ընդունելություն են սկսել «Զվարթնոց» անցակետում ծառայության համար Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան անձինք Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն այն արցախցիները, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարվա ընթացքում Մարտի 29-ից աստիճանաբար կտաքանա 8-10 աստիճանով Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+22 աստիճանի |