3 մարտի 2009 - 21:11 AMT
Հաստատվել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի խաղերի օրացույցը
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է 2009թ. մրցաշրջանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի խաղերի օրացույցը: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ-ի մամլո ծառայությունը:

Ֆուտբոլային մրցաշրջանը կբացեն «Կիլիկիա» եւ «Ուլիս» թիմերը: Խաղը տեղի կունենա մարտի 21-ին Կիլիկիայի դաշտում: Առաջին փուլի մյուս խաղերը տեղի կունենան մարտի 22-ին` Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» իր դաշտում կընդունի «Բանանցին», փոխչեմպիոն «Արարատը» Գյումրիում կխաղա «Շիրակի» հետ, իսկ «Միկան» կմեկնի Կապան, որտեղ նրա մրցակիցը կլինի Հայաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր «Գանձասարը»: