Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ կենտրոնում

Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ կենտրոնում

PanARMENIAN.Net - Ռուս զինծառայողները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, պատրաստություն են անցնում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման համար և պատրաստվում են մեկնել Ադրբեջան:

Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները, փոխանցում է Aysor.am-ը:

Միասնական կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման և կրակի ու բոլոր մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքներ` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։

44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցություն ցույց տալուց հետո, ի սկզբանե Թուրքիան պնդում էր հակամարտության գոտում անկախ թուրքական ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման տարբերակը։ Բանակցություններից հետո որոշվեց ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծել, որը որը կտեղակայվի ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ՝ Ադրբեջանում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---