Այվազյանը՝ Զարիֆին․ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան չի կարող հիմք ստեղծել տևական խաղաղության համար

Այվազյանը՝ Զարիֆին․ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան չի կարող հիմք ստեղծել տևական խաղաղության համար

PanARMENIAN.Net - Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

Այվազյանի խոսքով՝ տարածաշրջանն այժմ առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում։

«Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար», - ասել է Այվազյանը։

Զարիֆը Հայաստան է ժամանել տարածաշրջանային այցերի շրջանակում, նա արդեն եղել է Ադրբեջանում, ապա՝ ՌԴ-ում։ Ավելի ուշ նրան կընդունի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---