Ցեմենտի ներմուծումը ՀՀ ժամանակավոր կարգելվի․ Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողին ու շուկան

Ցեմենտի ներմուծումը ՀՀ ժամանակավոր կարգելվի․ Փորձում ենք պաշտպանել տեղական արտադրողին ու շուկան

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է ժամանակավոր արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան, պատճառը ներքին շուկան ու տեղական արտադրությունը պաշտպանելն է, ինչպես նաև՝ ներմուծման հետ կապված կարգավորումները Եվրասիական տնտեսական միության օրենսդրությանը համապատասխանեցնելու պահանջը։

Նշվում է, որ ցեմենտի ներմուծման սահմանափակումը չի հակասում ՀՀ կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, իսկ ոչ սակագնային կարգավորման միջոցները պարբերաբար կիրառվում են ԵԱՏՄ անդամ պետություններում տեղական շուկան պաշտպանելու նպատակով՝ սահմանափակելով տարբեր ապրանքների ներմուծումը կամ արտահանումը: Որպես օրինակ նշվում են Բելառուսն ու Ղազախստանը։

Կառավարությունն առաջարկում է կարգավորումները ժամանակավորապես կիրառել նաև Հայաստանում՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, հետագայում այն երկարաձգելու հնարավորությամբ։

Նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:

 Ուշագրավ
2022-ին նախատեսվում է մանրածախ ծառայությունների բազիսային սակագների աճ
Նա նշել է, որ հանքի այդ հատվածը պետական սահմանի մաս չէ, պետսահմանից հետ տեղադրված դիրք հայկական կողմը չունի
Տնտեսությանը վնասել է նաև ռազմական դրությունը
ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ