Միրզոյանը՝ ՌԴ դեսպանին․ Գերիների վերադարձը ՀՀ համար օրակարգային կարևորագույն հարց է27 հունվարի 2021 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպմանը շեշտել է, որ հայկական կողմի համար օրակարգային կարևորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձը հայրենիք։ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ ռուս գործընկերներն այս ուղղությամբ կշարունակեն միջնորդական ջանքեր գործադրել՝ իրականացնելու նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթը: Միրզոյանն ընդգծել է, որ եռակողմ հայտարարությունը չի լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, և հայկական կողմը պատրաստակամ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում վերսկսել բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ՝ հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Դեսպան Կոպիրկինն իր խոսքում ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության կողմից ստեղծված հումանիտար կենտրոնի, ինչպես նաև ռուս խաղաղապահների կողմից իրականացվող աշխատանքները: ՌԴ դեսպանն իր հերթին նշել է, որ հիմնախնդրի ամբողջական կարգավորման, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման համար անհրաժեշտ է շարունակել խաղաղ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարությամբ ներկայացվում էին պատերազմող կողմերի հետագա պարտավորությունները: Ըստ այդմ՝ նախատեսվում էր նաև գերիների ու պահվող անձանց վերադարձ։ Այդ կետը սակայն դեռ լիարժեքորեն կյանքի չի կոչվել։ Պատերազմից հետո ՀՀ է վերադարձել 44 ռազմագերի, մի քանի տասնյակից ավելի ռազմագերի շարունակում է մնալ Ադրբեջանում։ Նրանց վերջնական թվի մասին հայկական կողմը չի խոսում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայտնի է միայն, որ պատերազմից հետո 60-ից ավելի շիրակցի կամավորական է գերեվարվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |