Փոխոստիկանապետը` Մանուկյանի՝ շենքեր գրավելու հայտարարության մասին․ Եթե անհրաժեշտ լինի, կհրավիրվի ոստիկանություն

Փոխոստիկանապետը`  Մանուկյանի՝ շենքեր գրավելու հայտարարության մասին․ Եթե անհրաժեշտ լինի, կհրավիրվի ոստիկանություն

PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել ոստիկանություն՝ շենքեր գրավելու մասին իր հայտարարության մասով բացատրություն տալու, հայտարարել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, փոխանցում է Aravot.am-ը։

Հունվարի 27-ին Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ եթե Սահմանադրական ճանապարհով չկարողանան հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը, ապա կդիմեն ապստամբության։ Ավելի ուշ Մանուկյանը պարզաբանել է, որ այս հայտարարությամբ և «ապստամբություն» ասելով նկատի է ունեցել «շենքերի գրավումն առանց բռնություն գործադրելու»։

«Չեմ կարող մանրամասնել, բայց վստահեցնում եմ, որ մեր կողմից անհրաժեշտ բոլոր գործողությունները կիրականացվեն: Եթե անհրաժեշտությունը լինի, իհարկե, կհրավիրվի։ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների դիսպոզիցիան հստակ տրամադրում է, թե ինչ են իրենցից ներկայացնում համապատասխան գործողությունները և դրանց քրեաիրավական գնահատականը տալու համար հիմքեր են անհրաժեշտ։ Եթե ունենք նման հիմքեր, ռիսկեր, նշված ռիսկը հիմք է ներկայացնում, մենք միանշանակ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցառումները»,-հայտարարել է փոխոստիկանապետը։

Նա նաև նշել է, որ այդ հայտարարությանը մանրամասն տեղյակ չէ, թե ինչ բնույթի է, եթե լինեն ռիսկեր, քրեաիրավական գնահատական կտան։

Վազգեն Մանուկյանը հունվարի 15-ից սկսել է մարզային հանդիպումներ անցկացնել։ Առաջին հանդիպումը եղել էր Գյումրում, այդ ժամանկ Ազատան ահմայնքի բանկիչներն էին փակել նրա ճանապարհը, որոնց Մանուկյանը «բոմժ» էր անվանել։ Դրանից հետո նա ստիպված էր եղել պարզաբանում ներկայացնել ու ասել էր, թե քաղաքացիները ուղղորդված են եկել իր ճանապարհը փակելու։

 Ուշագրավ
Ըստ նրա՝ ՔՊ-ն ու Փաշինյանը տասնապատիկ ավելի շատ վարկանիշ ունեն, քան ողջ ընդիմությունը
Ոստիկանությունը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները հանրային անվտանգությունը պահպանելու համար
«Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է գրառման մեջ
Պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել