3 մարտի 2009 - 21:56 AMT
ՀՖՖ մրցավարները մասնակցում են Երեւանում ընթացող ուսումնամարզական հավաքին
Օրերս Երեւանում մեկնարկել է հնգօրյա ՀՖՖ մրցավարների ուսումնամարզական հավաքը: ՀՖՖ մրցավարների խորհրդի նախագահ Լեւոն Հասրաթյանն արտահայտվեց մրցավարության արդյունավետության բարձրացման, բարձր որակավորման ձեռքբերման օգտին` առանձնացնելով սերնդափոխության անհրաժեշտության հարցը: Այդ մասին է հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Հավաքին մասնակցում են 35 մրցավարներ ու 12 տեսուչներ, որոնք սպասարկում են բարձրագույն ու առաջին լիգայի խաղերը: Պարապմունքները կվարի մրցավարական ու տեսչական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը:

Դասընթացները նվիրված են ժամանակակից մրցավարության, այդ թվում մրցավարների պատասխանատվության բարձրացման ու մրցավարների հետ փոխգործակցության բարձրացմանը, մրցավարական բրիգադների փոխհարաբերություններին տեսուչների հետ, դաշտում բարոյահոգեբանական հավասակշռության պահպանմանը եւ նմանատիպ այլ հարցերին: