Այվազյանն ու Լավրովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարումը27 հունվարի 2021 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայտնում են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։ «Մանրամասն քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ներառյալ անվտանգության, հումանիտար խնդիրները, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: Այս համատեքստում կարևորվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համադրումը և համատեղ կառուցողական աշխատանքը», - ասված է հաղորդագրության մեջ: Հունվարի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում է։ Ավելի վաղ հայկական կողմը պաշտոնական տարբեր մակարդակներով հայտարարություններով մտահոգություն էր հայտնել գերիների վերադարձի նախապայմանը չիրականացնելու առիթով։ Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |